Հոդված 38
Հոդված 38
Ընթացակարգ
1. Գնահատման ընթացակարգը վերաբերում է սույն Կոնվենցիայի Կողմերին և բաժանվում է փուլերի, որոնց տևողությունը որոշվում է ՄՇՊՀՓԽ կողմից: Յուրաքանչյուր փուլի սկզբում ԹՊՓԽ-ն պետք է ընտրի այն կոնկրետ դրույթները, որոնց հիման վրա կիրականացվի գնահատման ընթացակարգը:
2. ՄՇՊՀՓԽ-ն պետք է որոշի գնահատումն անցկացնելու ամենահարմար միջոցները: Մասնավորապես ՄՇՊՓԽ-ն կարող է գնահատման յուրաքանչյուր փուլի համար մշակել հարցաշար, որը կարող է հիմք ծառայել Կողմերի` Կոնվենցիայի կատարումը գնահատելու համար: Նշված հարցաշարը հասցեագրված կլինի բոլոր Կողմերին: Կողմերը պետք է պատասխանեն ինչպես այդ հարցաշարին, այնպես էլ ՄՇՊՓԽ կողմից արվող ցանկացած այլ տեղեկատվական հարցման:
3. ՄՇՊՀՓԽ-ն կարող է տեղեկատվություն պահանջել քաղաքացիական հասարակությունից:
4. ՄՇՊՀՓԽ-ն կարող է ազգային մարմինների և նրանց կողմից նշանակված «պատասխանատու անձի», անհրաժեշտության դեպքում նաև անկախ ազգային փորձագետների հետ միասին, ի լրումն ամենի, կազմակերպել այցեր առանձին պետություններ: Այդ այցերի ընթացքում ՄՇՊՓԽ-ին կարող են օգնություն ցույց տալ առանձին ոլորտների մասնագետներ:
5. ՄՇՊՀՓԽ-ն պետք է պատրաստի զեկույցի նախագիծ, որտեղ ընդգրկված կլինեն գնահատման հիմք հանդիսացող դրույթների իր վերլուծությունը, ինչպես նաև Կողմին ուղղված իր առաջարկությունները և խորհուրդները, որոնք կարող են նպաստել սահմանված հիմնախնդիրների լուծմանը: Այդ նախագիծը մեկնաբանությունների համար պետք է ներկայացվի գնահատվող Կողմին: Նրա մեկնաբանությունները հաշվի են առնվում ԹՊՓԽ կողմից զեկույցը կազմելու ժամանակ:
6. Սրա հիման վրա ՄՇՊՀՓԽ-ն պետք է ընդունի սույն Կոնվենցիայի դրույթների իրականացմամբ շահագրգիռ Կողմի ձեռնարկած միջոցների մասին իր զեկույցը և եզրակացությունները: Նշված զեկույցն ու եզրակացությունները կուղարկվեն շահագրգիռ Կողմին և Կողմերի կոմիտեին: ՄՇՊՀՓԽ-ի զեկույցը և եզրակացությունները շահագրգիռ Կողմերի մեկնաբանությունների հետ միասին կհրապարակվեն ընդունվելու պահից:
7. Չխախտելով սույն հոդվածի 1-ից 6-րդ կետերում սահմանված ընթացակարգը՝ Կողմերի կոմիտեն կարող է ՄՇՊՀՓԽ-ի զեկույցի և եզրակացության հիման վրա ընդունել այդ Կողմին հասցեագրված առաջարկներ, որոնք` ա) կվերաբերեն ՄՇՊՀՓԽ-ի եզրակացությունների կատարման նպատակով ձեռնարկվելիք միջոցներին` անհրաժեշտության դեպքում սահմանելով կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու որոշակի ժամկետ, բ) նպատակ կունենան սույն Կոնվենցիայի պատշաճ կատարման համար խթանել համագործակցությունը տվյալ Կողմի հետ:
Գլուխ VIII
Կապը այլ միջազգային փաստաթղթերի հետ