Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Անձնական կյանքի պաշտպանությունը

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է պաշտպանի զոհերի անձնական կյանքն ու ինքնությունը: Նրանց վերաբերող անձնական տվյալները պետք է պահպանվեն և օգտագործվեն «Անձնական բնույթի տվյալների ավտոմատացված մշակումից անձանց պաշտպանության մասին» Կոնվենցիայի դրույթներին համապատասխան (ԵՊՇ հմ. 108):

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի միջոցներ` մասնավորապես ապահովելու համար, որ զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ եղանակով չեն հրապարակվի ո՛չ մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհ հանդիսացող երեխայի ինքնությունը, ո՛չ էլ այնպիսի մանրամասներ, որոնք թույլ կտան ճանաչել վերջինիս, բացառությամբ արտակարգ հանգամանքների, երբ դա կհեշտացնի հայտնաբերել ընտանիքի անդամներին կամ որևէ այլ կերպով կապահովի երեխայի բարեկեցությունն ու պաշտպանությունը:

3. Յուրաքանչյուր Կողմ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, ինչպես որ մեկնաբանված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, պետք է նախատեսի այնպիսի միջոցների ընդունում, որոնք նպատակ կունենան խրախուսելու զանգվածային լրատվամիջոցներին` ինքնակարգավորիչ կամ կարգավորիչ կամ համակարգավորիչ միջոցներով պաշտպանել զոհերի անձնական կյանքն ու ինքնությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։