Հոդված 20
Հոդված 20
Ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված գործողությունների քրեականացում
Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ ներքոհիշյալ արարքները քրեորեն պատժելի դարձնելու համար, եթե դրանք կատարվել են դիտավորությամբ և նպատակ են ունեցել նպաստելու մարդկանց շահագործմանը (թրաֆիկինգ): Այդ արարքների շարքին են դասվում`
ա) ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթուղթը կեղծելը.
բ) հիշյալ փաստաթղթերը ձեռք բերելը կամ տրամադրելը.
գ) այլ անձի պատկանող` ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթուղթ պահելը, տեղափոխելը, թաքցնելը, վնասելը կամ ոչնչացնելը: