Հոդված 23
Հոդված 23
Պատժամիջոցներ և միջոցներ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ 18-ից 21-րդ հոդվածներով սահմանված հանցավոր արարքների պատժման համար կիրառվեն արդյունավետ, համամասնական և տարհամոզիչ նշանակություն ունեցող պատժամիջոցներ: 18-րդ հոդվածում նախատեսվող՝ ֆիզիկական անձանց կողմից կատարված հանցավոր արարքների դեպքում պատժամիջոցները կներառեն տարբեր պատիժներ, այդ թվում` ազատազրկում, ինչի արդյունքում տվյալ անձը կարող է ենթարկվել էքստրադիցիայի (հանձնման):
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է 22-րդ հոդվածի համաձայն պատասխանատվության ենթարկված իրավաբանական անձանց համար սահմանի արդյունավետ, համամասնական և տարհամոզիչ նշանակություն ունեցող քրեական կամ ոչ քրեական, այդ թվում` նաև դրամական պատժամիջոցներ և միջոցներ:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք վերջինիս հնարավորություն կտան բռնագրավելու կամ այլ եղանակով խլելու սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի «ա» կետով սահմանված հանցավոր արարքների համար կիրառվող միջոցները կամ ստացված հասույթները կամ ցանկացած գույք, որի արժեքը համապատասխան կլինի նշված հասույթի չափին:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք հնարավորություն կտան մշտապես կամ ժամանակավորապես փակելու մարդկանց շահագործմամբ (թրաֆիկինգ) զբաղվող ցանկացած հաստատություն: Սույն դրույթը չի խախտի երրորդ կողմերի բարեխղճորեն ստանձնած (bօոa fidae) իրավունքները, ոչ էլ կխանգարի մշտապես կամ ժամանակավորապես արգելել իրավազանցների կողմից իրականացվող այնպիսի գործունեությունը, որի ժամանակ կատարվել է հանցավոր արարքը: