Հոդված 8
Հոդված 8
Փաստաթղթերի անվտանգությունն ու վերահսկումը
Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ կլինեն`
ա) ապահովելու համար, որ իր կողմից տրված ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթղթերն ունենան այնպիսի որակ, որ դրանք հնարավոր չլինի սխալ օգտագործել և հեշտությամբ կեղծել կամ ապօրինի եղանակով փոփոխել, կրկնօրինակել կամ թողարկել, և
բ) ապահովելու համար իր կողմից կամ իր անունից տրված ճամփորդական կամ անձը հաստատող փաստաթղթերի ամբողջականությունն ու անվտանգությունը և կանխելու դրանց ապօրինի պատրաստումը և թողարկումը: