Հոդված 44
Հոդված 44
Տարածքային կիրառելիություն
1. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս` ցանկացած պետություն կամ Եվրոպական համայնք պետք է նշեն այն տարածքը, որի նկատմամբ պետք է կիրառվի սույն Կոնվենցիան:
2. Հետագայում ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ ընդլայնել սույն Կոնվենցիայի տարածումը ցանկացած տարածքի վրա, որը նշված է հայտարարության մեջ, և որի միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է կամ որի անունից լիազորված է ստանձնելու նախաձեռնություններ: Տվյալ տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ կմտնի Գլխավոր քարտուղարի կողմից այդպիսի հայտարարությունն ստանալու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Որևէ տարածքի վերաբերյալ նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարություն կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հայտարարությունը համարվում է հետ վերցված ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը: