Հոդված 34
Հոդված 34
Տեղեկատվություն
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է, մյուս Կողմի պահանջով, անհապաղ տեղեկացնի վերջինիս սույն գլխի համաձայն ձեռնարկված գործողությունների վերջնական արդյունքի մասին: Նա պետք է պահանջող Կողմին անհապաղ տեղեկացնի նաև համապատասխան գործողության իրականացմանը խոչընդոտող կամ, ըստ հավանականության, դրա ձգձգմանը նպաստող ցանկացած հանգամանքի մասին:
2. Յուրաքանչյուր Կողմ իր օրենքի սահմաններում կարող է, առանց նախնական պահանջի, մյուս Կողմին տրամադրել իր անցկացրած քննության շրջանակներում ձեռք բերած որոշակի տեղեկատվություն, եթե գտնում է, որ հիշյալ տեղեկատվությունը հայտնելը կարող է օգնել ընդունող Կողմին սույն Կոնվենցիայով սահմանված հանցավոր արարքների առնչությամբ քննություն կամ դատավարություն հարուցելիս կամ կարող է հիմք հանդիսանալ, որ այդ Կողմը, սույն գլխի համաձայն, ներկայացնի համագործակցության հայց:
3. Նախքան նման տեղեկատվություն տրամադրելը, հայտնող Կողմը կարող է պահանջել, որ այն պահվի գաղտնի կամ օգտագործվի համաձայն որոշակի պայմանների: Եթե տեղեկատվությունն ստացող Կողմը չի կարող կատարել այդ պահանջը, նա այդ մասին պետք է հայտնի տեղեկատվությունը տրամադրող Կողմին, որն այնուհետև պետք է որոշի՝ տրամադրի այն, թե ոչ: Եթե ստացող Կողմն ընդունի այդ պայմանները, վերջիններս նրա համար կունենան պարտադիր ուժ:
4. 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է այդ հոդվածներով նախատեսված իրավունքներն ապահովելու համար, պետք է, շահագրգիռ Կողմի պահանջով, առանց հետաձգման փոխանցվի վերջինիս` անհրաժեշտ ուշադրություն դարձնելով սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված պայմաններին: