Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Կացության կարգավիճակ

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է զոհերին տրամադրի երկարաձգման ենթակա կացության կարգավիճակ` հետևյալ իրավիճակներից որևէ մեկի կամ միաժամանակ երկուսի դեպքում`

ա) երբ իրավասու մարմինը գտնում է, որ այդ անձանց մնալն անհրաժեշտ է` ելնելով վերջիններիս անձնական հանգամանքներից.

բ) երբ իրավասու մարմինը գտնում է, որ այդ անձանց մնալն անհրաժեշտ է քննության և քրեական դատավարության ընթացքում իրավասու մարմինների հետ վերջիններիս համագործակցության նպատակով:

2. Տուժած երեխաների համար, երբ իրավաչափորեն անհրաժեշտ է, կացության կարգավիճակ պետք է տրամադրվի` ելնելով երեխայի լավագույն շահերից, և հարկ եղած դեպքում երկարաձգվի` համաձայն նույն պայմանների:

3. Կացության կարգավիճակը չերկարաձգելու կամ այն հետ վերցնելու հետ կապված հարցերը կարգավորվում են տվյալ Կողմի ներքին օրենսդրությամբ:

4. Եթե զոհը դիմում է ներկայացնում այլ կարգի կացության կարգավիճակ ստանալու համար, տվյալ Կողմը պետք է հաշվի առնի, որ նա ունի կամ ունեցել է կացության կարգավիճակ` համաձայն սույն հոդվածի 1-ին կետի:

5. Հաշվի առնելով Կողմերի` սույն Կոնվենցիայի 40-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները՝ յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ սույն դրույթի համաձայն կարգավիճակի տրամադրումը խոչընդոտ չհանդիսանա ապաստան փնտրելու և դրանից օգտվելու իրավունքին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։