Հոդված 30
Հոդված 30
Դատական քննություն
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի, մասնավորապես նշված փաստաթղթի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ, որոնք դատավարության ժամանակ կապահովեն.
ա) զոհերի անձնական կյանքի և, հարկ եղած դեպքում, անձնական տվյալների պաշտպանություն.
բ) զոհերի անվտանգությունն ու նրանց պաշտպանությունը ահաբեկումից:
Վերոհիշյալ ենթակետերը կկիրառվեն համաձայն տվյալ Կողմի ներքին օրենսդրության: Տուժած երեխաների դեպքում հատուկ ուշադրություն կդարձվի նրանց կարիքներին և պաշտպանության հատուկ միջոցների ապահովմանը: