Հոդված 7
Հոդված 7
Սահմանների վերահսկում
1. Չխախտելով անձանց ազատ տեղաշարժման առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ Կողմերը պետք է հնարավորության դեպքում հնարավորինս ուժեղացնեն սահմանների վերահսկումը, որն անհրաժեշտ է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման ու բացահայտման համար:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ` հնարավորության սահմաններում սույն Կոնվենցիայով սահմանված հանցավոր արարքների կատարման ժամանակ առևտրային բեռնափոխադրումներ իրականացնողների կողմից շահագործվող փոխադրամիջոցների օգտագործումը կանխելու նպատակով:
3. Ըստ անհրաժեշտության և առանց համապատասխան միջազգային կոնվենցիաները խախտելու, այդ միջոցները, պետք է ներառեն առևտրային բեռնափոխադրողների, այդ թվում` յուրաքանչյուր տրանսպորտային ընկերության կամ տրանսպորտային որևէ միջոցի սեփականատիրոջ կամ շահագործողի համար պարտականության սահմանում ստուգելու, թե արդյոք բոլոր ուղևորների մոտ կան ընդունող պետություն մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր ներքին օրենսդրության, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտականությունը խախտելու դեպքում համապատասխան պատժամիջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ:
5. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ` սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցանքների կատարման մեջ ներգրավված անձանց մուտքն արգելելու կամ մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու համար` համաձայն տվյալ պետության ներքին օրենսդրության:
6. Կողմերը պետք է ամրապնդեն համագործակցությունը սահմանային վերահսկողության մարմինների միջև, ի թիվս այլոց (iոter alia), հաղորդակցության ուղիղ կապ հաստատելու և պահպանելու միջոցով: