Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Իրավաբանական անձանց պատասխանատվությունը

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ իրավաբանական անձը կենթարկվի պատասխանատվության իր օգտին սույն Կոնվենցիայով սահմանված որևէ հանցավոր արարք ֆիզիկական անձի միջոցով իրականացնելու համար: Նշված ֆիզիկական անձը կարող է հանդես գալ կամ որպես անհատ, կամ իրավաբանական անձի որևէ հաստատության մաս, որն այնտեղ զբաղեցնում է ղեկավար պաշտոն այն բանի ուժով, որ

ա) լիազորված է ներկայացնելու այդ իրավաբանական անձը.

բ) իրավասու է տվյալ իրավաբանական անձի անունից ընդունելու որոշումներ.

գ) իրավասու է իրավաբանական անձ հանդիսացող հաստատության ներսում իրականացնելու վերահսկողություն:

2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերից` յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ իրավաբանական անձը կկարողանա պատասխանատվության ենթարկվել սույն Կոնվենցիայով նախատեսված այնպիսի հանցավոր արարքների համար, որոնք կատարվել են այդ իրավաբանական անձի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործող ֆիզիկական անձի կողմից` 1-ին կետում նշված ֆիզիկական անձի իրականացրած հսկողության կամ վերահսկման բացակայության հետևանքով:

3. Կախված տվյալ Կողմի իրավական համակարգում գործող սկզբունքներից` իրավաբանական անձի պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիական կամ վարչական:

4. Պատասխանատվության սահմանված ձևը հանցավոր արարք կատարած ֆիզիկական անձանց չի ազատի քրեական պատասխանատվությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։