Հոդված 39
Հոդված 39
Կապը Միավորված ազգերի կազմակերպության` Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին Կոնվենցիային կից` Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման, արգելման և դրա համար նախատեսվող պատժի մասին արձանագրության հետ
Սույն Կոնվենցիան չի տարածվում Միավորված ազգերի կազմակերպության` «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» Կոնվենցիային կից` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման, արգելման և դրա համար նախատեսվող պատժի մասին» արձանագրությունից բխող իրավունքների ու պարտականությունների վրա և ուղղված է դրանում նախատեսված պաշտպանության մեխանիզմի ամրապնդմանն ու սահմանված չափանիշների զարգացմանը: