Անցնել բովանդակությանը

Հոդված 43

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 43

Կոնվենցիային միանալը

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելով և նրանց միաձայն համաձայնությունն ստանալով, կարող է առաջարկել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող և Կոնվենցիայի մշակմանը չմասնակցած ցանկացած պետության միանալ նրան՝ ելնելով Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշումից և Նախարարների կոմիտեում ներկայացված Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկությունից:

2. Միացող պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։