Հոդված 47
Հոդված 47
Ծանուցում
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, բոլոր ստորագրող Կողմերին, բոլոր մասնակից պետություններին, Եվրոպական համայնքին, 42-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիան ստորագրելու և 43-րդ հոդվածի համաձայն նրան միանալու հրավիրված ցանկացած պետության պետք է ծանուցի`
ա) ցանկացած ստորագրման.
բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու.
գ) 42-րդ և 43-րդ հոդվածներ համաձայն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա.
դ) 41-րդ հոդվածի համաձայն ընդունված ցանկացած փոփոխության և դրա ուժի մեջ մտնելու օրվա.
ե) 46-րդ հոդվածի դրույթների համաձայն այն չեղյալ հայտարարելու.
զ) սույն Կոնվենցիայի վերաբերյալ ցանկացած ակտի, ծանուցման կամ հայտարարության և
է) 45-րդ հոդվածի համաձայն արված ցանկացած վերապահման մասին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Վարշավայում 2005 թվականի մայիսի 16-ին, մեկ օրինակով` կազմված անգլերենով և ֆրանսերենով. երկու տեքստերն էլ հավասարազոր են և կպահպանվեն Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է սույն Կոնվենցիայի հաստատված պատճեններն ուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող, բայց Կոնվենցիայի մշակմանը մասնակցած պետություններին, Եվրոպական համայնքին և սույն Կոնվենցիային միանալու հրավիրված ցանկացած պետության:
Կոնվենցիան ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2008թ-ի օգոստոսի 1-ից:
Ց Ա Ն Կ
«Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի մասնակից պետությունների
Պետություն Ստորագրվել է Վավերացվել է Ուժի մեջ է մտել
Ալբանիա 22.12.2005թ. 6.02.2007թ. 01.02.2008թ.
Անդորրա 17.11.2005թ.
Հայաստան 16.05.2005թ. 14.04.2008թ 01.08.2008թ.
Ավստրիա 16.05.2005թ. 12.10.2006թ. 01.02.2008թ.
Բելգիա 17.11.2005թ.
Բոսնիա և Հերցեգովինա 19.01.2006թ. 11.01.2008թ. 01.05.2008թ.
Բուլղարիա 22.11.2006թ. 17.04.2007թ. 01.02.2008թ.
Խորվաթիա 16.05.2005թ. 05.09.2007թ. 01.02.2008թ.
Կիպրոս 16.05.2005թ. 24.10.2007թ. 01.02.2008թ.
Դանիա 05.09.2006թ. 19.09.2007 01.02.2008թ.
Ֆինլանդիա 29.08.2006թ.
Ֆրանսիա 22.05.2006թ. 09.01.2008թ. 01.05.2008թ.
Վրաստան 19.10.2005թ. 14.03.2007թ. 01.02.2008թ.
Գերմանիա 24.11.2005թ.
Հունաստան 17.11.2005թ.
Իսլանդիա 16.05.2005թ.
Իռլանդիա 13.04.2007թ.
Իտալիա 08.06.2005թ.
Լատվիա 19.05.2006թ. 06.03.2008թ. 01.07.2008թ.
Լյուքսեմբուրգ 16.05.2005թ.
Մալթա 16.05.2005թ. 30.01.2008թ. 01.05.2008թ.
Մոլդովա 16.05.2005թ. 19.05.2006թ. 01.02.2008թ.
Մոնտենեգրո 16.05.2005թ.
Նիդեռլանդներ 17.11.2005թ.
Նորվեգիա 16.05.2005թ. 07.01.2008թ. 01.05.2008թ.
Լեհաստան 16.05.2005թ. 17.11.2008թ. 01.03.2009թ.
Պորտուգալիա 16.05.2005թ. 27.02.2008թ. 01.06.2008թ.
Ռումինիա 16.05.2005թ. 21.08.2006թ. 01.02.2008թ.
Սան Մարինո 19.05.2006թ.
Սերբիա 16.05.2005թ.
Սլովակիա 19.05.2006թ. 27.03.2007թ. 01.02.2008թ.
Սլովենիա 03.04.2006թ.
Շվեդիա 16.05.2005թ.
Նախկին
Հարավսլավիա
Մակեդոնիայի Հանրապետություն 17.11.2005թ.
Ուկրաինա 17.11.2005թ.
Մեծ Բրիտանիա 23.03.2007թ. 17.12.2008թ. 01.04.2009թ.