Հոդված 33
Հոդված 33
Վտանգի ենթարկված կամ անհայտ կորած անձանց վերաբերյալ ձեռնարկվող միջոցներ
1. Երբ Կողմերից որևէ մեկն իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա ողջամիտ հիմքեր ունի ենթադրելու, որ 28-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված անձի կյանքին, ազատությանը կամ ֆիզիկական անվտանգությանը սպառնում է անմիջական վտանգ մեկ այլ Կողմի տարածքում, ապա հիշյալ տեղեկատվությունն ունեցող Կողմը պետք է նման արտակարգ իրավիճակում այն անհապաղ փոխանցի մյուս Կողմին, որպեսզի վերջինս կարողանա ձեռնարկել անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
2. Սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են քննարկել անհայտ կորած անձանց, մասնավորապես անհայտ կորած երեխաների որոնման հարցում իրենց համագործակցությունն ուժեղացնելու հնարավորությունը, եթե առկա տեղեկատվությունը հիմք է տալիս ենթադրելու, որ տվյալ անձը հանդիսանում է թրաֆիկինգի զոհ: Այս նպատակով Կողմերը կարող են միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր: