Հոդված 28
Հոդված 28
Զոհերի, վկաների և դատական մարմինների հետ համագործակցող անձանց պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար արդյունավետ և պատշաճ պաշտպանություն վրեժխնդրության կամ ահաբեկման սպառնալիքից հատկապես քննության և դատական հետապնդման ժամանակ և դրանից հետո: Սույն դրույթով սահմանված պաշտպանությունը նախատեսվում է հետևյալ խմբի անձանց համար`
ա) զոհեր.
բ) հարկ եղած դեպքում` սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքների մասին հայտնող կամ քննությունն ու քրեական հետապնդումն իրականացնող մարմինների հետ այլ կերպ համագործակցող անձինք.
գ) սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքների վերաբերյալ ցուցմունք տվող վկաներ.
դ) անհրաժեշտության դեպքում` «ա» և «գ» ենթակետերում հիշատակված անձանց ընտանիքի անդամներ:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` տարբեր կարգի օգնություն ապահովելու և առաջարկելու համար: Այն կարող է ներառել ֆիզիկական պաշտպանությունը, բնակության վայրի և անձնական տվյալների փոփոխումը, աշխատանքի տեղավորման հարցում օժանդակությունը:
3. Տուժած երեխայի համար պետք է ապահովվեն հատուկ պաշտպանության միջոցներ` ելնելով վերջինիս լավագույն շահերից:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` 27-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գործունեությամբ զբաղվող խմբերի, հիմնադրամների, ընկերակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամների համար ապահովելու արդյունավետ և պատշաճ պաշտպանություն վրեժխնդրության կամ ահաբեկման սպառնալիքից` հատկապես իրավազանցների քննության և դատական հետապնդման ժամանակ և դրանից հետո:
5. Յուրաքանչյուր Կողմ պետք է քննարկի, սույն հոդվածի կիրառումն ապահովելու նպատակով, այլ պետությունների հետ համաձայնագրեր կնքելու կամ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունը: