Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Փոխհատուցում և իրավական օգնություն

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է հնարավորություն ընձեռի զոհերին, իրավասու մարմինների հետ առաջին իսկ շփումից սկսած, իրենց հասկանալի լեզվով օգտվել համապատասխան դատական և վարչական վարույթների մասին տեղեկատվությունից:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է իր ներպետական իրավունքում ամրագրի զոհերի համար անվճար իրավաբանական խորհրդատվություն և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը` համաձայն իր ներքին օրենսդրությամբ սահմանված պայմանների:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է իր ներպետական իրավունքում ամրագրի զոհերի՝ հանցագործից փոխհատուցում ստանալու իրավունքը:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ, ներքին օրենսդրության համաձայն, զոհերի վնասների փոխհատուցումը երաշխավորելու նպատակով, օրինակ` ստեղծելով զոհերի վնասների փոխհատուցման հիմնադրամ կամ իրականացնելով զոհերի սոցիալական օգնությանն ու սոցիալական ինտեգրմանն ուղղված այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ֆինանսավորվել 23-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում ստեղծված միջոցներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։