Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Զոհերի հայտնաբերումը

1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է իր իրավասու մարմինները համալրի մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման և դրա դեմ պայքարի, զոհերին, այդ թվում` երեխաներին հայտնաբերելու ու նրանց օգնություն ցուցաբերելու բնագավառում վերապատրաստված և որակավորված մասնագետներով և ապահովի տարբեր մարմինների համագործակցությունը ինչպես միմյանց միջև, այնպես էլ համապատասխան օժանդակող կազմակերպությունների հետ, այնպես որ զոհերի հայտնաբերման ընթացակարգն իրականացնելիս` պատշաճ կերպով հաշվի առնվի տուժած կանանց և երեխաների հատուկ վիճակը և հարկ եղած դեպքում նրանց տրամադրվի կացության թույլտվություն` համաձայն սույն Կոնվենցիայի 14-րդ հոդվածով սահմանված կարգի:

2. Յուրաքանչյուր Կողմ, հարկ եղած դեպքում, համագործակցելով մյուս Կողմերի և համապատասխան օժանդակող կազմակերպությունների հետ, պետք է ձեռնարկի օրենսդրական կամ այլ անհրաժեշտ միջոցներ զոհերին հայտնաբերելու նպատակով: Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ եթե իրավասու մարմիններն ունենան ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ տվյալ անձը հանդիսանում է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհ, այդ անձը չի տեղափոխվի իր տարածքից, քանի դեռ չի ավարտվել իրավասու մարմնի կողմից սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն վերջինիս` որպես հանցանքի զոհ ճանաչելու գործընթացը և պետք է ապահովի, որ տվյալ անձը օգտվի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսվող օժանդակությունից:

3. Երբ զոհի տարիքն անհայտ է, և կան պատճառներ հավատալու, որ նա երեխա է, ապա մինչև զոհի տարիքի մասին հավաստի տվյալներ ձեռք բերելը վերջինս կհամարվի երեխա և կօգտվի պաշտպանության հատուկ միջոցներից:

4. Այն բանից հետո, երբ չուղեկցվող երեխան կճանաչվի զոհ, յուրաքանչյուր Կողմ պետք է`

ա) ապահովի, որ տվյալ երեխան ներկայացված լինի այնպիսի օրինական խնամակալի, կազմակերպության կամ մարմնի կողմից, որը հանդես կգա վերջինիս բարձրագույն շահերից.

բ) ձեռնարկի անհրաժեշտ քայլեր նրա անձը և ազգությունը հաստատելու ուղղությամբ.

գ) գործադրի ամեն ջանք նրա ընտանիքի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։