Հոդված 21
Հոդված 21
Հանցափորձ և օժանդակում կամ դրդում
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ քրեական պատասխանատվություն սահմանելու համար սույն Կոնվենցիայի 18-րդ և 20-րդ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներին օժանդակելու և դրանց դրդելու համար, եթե նշված գործողություններն իրականացվել են դիտավորությամբ:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ քրեական պատասխանատվություն սահմանելու համար սույն Կոնվենցիայի 18-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված հանցագործությունները կատարելու փորձի համար, եթե հիշյալ արարքներն իրականացվել են դիտավորությամբ: