Հոդված 24
Հոդված 24
Ծանրացուցիչ հանգամանքներ
Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված հանցագործությունների համար պատիժ սահմանելիս հետևյալ հանգամանքները համարվեն ծանրացուցիչ`
ա) դիտավորությամբ կամ հանցավոր անփութությամբ կատարված արարքը վտանգել է զոհի կյանքը.
բ) հանցավոր արարքը կատարվել է երեխայի նկատմամբ.
գ) հանցավոր արարքը կատարվել է պետական պաշտոնյայի կողմից՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս.
դ) հանցավոր արարքը կատարվել է հանցավոր կազմակերպության շրջանակներում: