Հոդված 27
Հոդված 27
Միակողմանի (Ex parte) և ի պաշտոնե (ex officio) ներկայացված դիմումներ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ սույն Կոնվենցիայով սահմանված հանցավոր արարքների քննությունը կամ դատական հետապնդումը կախված չլինի միայն զոհի կողմից ներկայացված դիմումից կամ մեղադրանքից. համենայն դեպս այն ժամանակ, երբ հանցավոր արարքն ամբողջովին կամ մասամբ իրականացվել է իր տարածքում:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ապահովի, որ իրենց մշտական բնակության վայր չհանդիսացող որևէ Կողմի տարածքում կատարված հանցավոր արարքի զոհերը հնարավորություն ունենան բողոք ներկայացնելու այն պետության իրավասու մարմիններին, որտեղ նրանք ունեն մշտական կացության կարգավիճակ: Եթե բողոքն ստացող իրավասու մարմինը այս առնչությամբ չունի որևէ լիազորություն, նա պետք է բողոքը անհապաղ փոխանցի այն Կողմին, որի տարածքում կատարվել է հանցավոր արարքը: Բողոքի հետ կապված հարցերը կարգավորվում են այն Կողմի ներքին օրենսդրությամբ, որտեղ իրականացվել է տվյալ հանցանքը:
3. Յուրաքանչյուր Կողմ, ձեռնարկելով օրենսդրական և այլ միջոցներ, պետք է, համաձայն ներպետական իրավունքով սահմանված կարգի, հնարավորություն ընձեռի մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքար իրականացնող և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցանկացած խմբի, հիմնադրամի, ընկերակցության և հասարակական կազմակերպության սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածով սահմանված հանցավոր արարքի առնչությամբ հարուցված քրեական դատավարության ժամանակ, զոհերի համաձայնությամբ, օժանդակել և/կամ սատարել վերջիններիս: