Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

Մասնագիտացված մարմիններ և համակարգող կառույցներ

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ լինեն մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի և զոհերի պաշտպանության ոլորտում մասնագիտացած համապատասխան մարդիկ կամ կառույցներ: Հիշյալ անձինք կամ կառույցները պետք է, համաձայն տվյալ Կողմի իրավական համակարգի հիմնարար սկզբունքների, օժտված լինեն բավականաչափ անկախությամբ` իրենց գործառույթներն արդյունավետ կատարելու համար և զերծ լինեն անհարկի ճնշումներից: Նշված անձինք կամ նշված կառույցների աշխատակազմերի անդամները պետք է ունենան համապատասխան պատրաստվածություն և ֆինանսական միջոցներ` իրենց աշխատանքները կատարելու համար:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարում համապատասխան կառավարական գերատեսչությունների և այլ պետական կառույցների ռազմավարություններն ու աշխատանքները համակարգելու ուղղությամբ` անհրաժեշտության դեպքում համակարգող կառույցներ ստեղծելու միջոցով:

3. Յուրաքանչյուր Կողմ պետք է մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման գործում կամ դրա դեմ պայքարում ապահովի կամ առավել ամուր հիմքերի վրա դնի համապատասխան պաշտոնատար անձանց վերապատրաստումը, ներառյալ մարդու իրավունքներին առնչվող վերապատրաստումը: Վերապատրաստումը կարող է վերաբերել տվյալ կառույցի աշխատանքային առանձնահատկություններին, նրա առանցքային հարցերը պետք է, ըստ անհրաժեշտության, լինեն մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելման գործում կիրառվող մեթոդները, մարդկանց շահագործում (թրաֆիկինգ) իրականացնող անձանց հետապնդման և զոհերի իրավունքների պաշտպանությունը, ներառյալ (թրաֆիկինգ) իրականացնող անձանցից զոհերի պաշտպանությունը:

4. Յուրաքանչյուր Կողմ պետք է քննարկի ազգային զեկուցողներ նշանակելու կամ այլ մեխանիզմներ ստեղծելու հնարավորությունը՝ պետական հաստատությունների` մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ ուղղված գործողությունները վերահսկելու և ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջները կատարելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։