Հոդված 32
Հոդված 32
Միջազգային համագործակցության ընդհանուր սկզբունքներ և միջոցներ
Կողմերը պետք է, սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, համագործակցեն միմյանց հետ` հնարավորինս լայնորեն կիրառելով համապատասխան միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերը, միասնական կամ փոխադարձ պարտավորություններ սահմանող օրենսդրության հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունները: Համագործակցության նպատակն է`
- մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) կանխարգելումը և դրա դեմ պայքարը.
- զոհերի պաշտպանությունն ու վերջիններիս օժանդակություն տրամադրելը.
- սույն Կոնվենցիայի համաձայն սահմանված հանցավոր արարքների առնչությամբ քննություն կամ դատավարություն անցկացնելը: