Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբ

1. Մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը (այսուհետ՝ ՄՇՊՀՓԽ) պետք է վերահսկի, թե Կողմերն ինչպես են իրականացնում սույն Կոնվենցիան:

2. ՄՇՊՀՓԽ-ն պետք է կազմված լինի նվազագույնը 10 և առավելագույնը 15 անդամներից՝ հաշվի առնելով գենդերային և աշխարհագրական ներկայացվածության տեսակետից հավասարության սկզբունքի պահպանումը, ինչպես նաև բազմապրոֆիլ փորձաքննության հնարավորությունը: Նրանք պետք է ընտրվեն Կողմերի կոմիտեի կողմից` 4 տարի ժամկետով, մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ: Ընտրությունը պետք է կատարվի սույն Կոնվենցիայի անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող թեկնածուների շրջանում:

3. ՄՇՊՀՓԽ անդամների ընտրությունը պետք է հիմնված լինի հետևյալ սկզբունքների վրա`

ա) նրանց ընտրությունը պետք է կատարվի այնպիսի անձանց շրջանում, որոնք ունեն բարոյական բարձր հատկանիշներ, վայելում են համբավ մարդու իրավունքների, մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) զոհերի աջակցության և նրանց պաշտպանության, ինչպես նաև մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) դեմ պայքարի բնագավառում իրենց ունեցած ներդրումների համար կամ ունեն մասնագիտական փորձառություն սույն Կոնվենցիայի գործողության ոլորտներում.

բ) նրանք պետք է հանդես գան իրենց իրավասությունների շրջանակում, իրենց գործառույթներն իրականացնելիս լինեն անկախ ու անկողմնակալ և կարողանան արդյունավետ կատարել իրենց պարտականությունները.

գ) ՄՇՊՀՓԽ-ն չի կարող ունենալ միևնույն պետության քաղաքացի հանդիսացող մեկից ավելի անդամ.

դ) նրա անդամները պետք է ներկայացնեն հիմնական իրավական համակարգերը:

4. ՄՇՊՀՓԽ անդամների ընտրության կարգը պետք է սահմանվի Նախարարների կոմիտեի կողմից` սույն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց և նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից մեկ տարվա ընթացքում: ՄՇՊՓԽ-ն պետք է ընդունի իր սեփական կանոնակարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։