Հոդված 37
Հոդված 37
Կողմերի կոմիտե
1. Կողմերի կոմիտեն պետք է կազմված լինի սույն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ներկայացված անդամ պետությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև Կոնվենցիայի Կողմ հանդիսացող այն պետությունների ներկայացուցիչներից, որոնք Եվրոպայի խորհրդի անդամ չեն:
2. Կողմերի կոմիտեն պետք է հրավիրվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից: Նրա առաջին նիստը պետք է գումարվի սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից մեկ տարվա ընթացքում՝ ՄՇՊՓԽ անդամներին ընտրելու նպատակով: Հետագա նիստերը կգումարվեն Կողմերի 1/3-ի, ՄՇՊՓԽ նախագահի կամ Գլխավոր քարտուղարի պահանջով:
3. Կողմերի կոմիտեն պետք է ընդունի իր կանոնակարգը: