Հոդված 4
Հոդված 4
Սահմանումներ
Սույն Կոնվենցիայի նպատակներով`
ա) «մարդկանց շահագործում (թրաֆիկինգ)» հասկացությունը նշանակում է` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, պահում կամ ընդունում սպառնալիքի կամ ուժի գործադրմամբ կամ հարկադրանքի որևէ այլ ձևի կիրառմամբ, առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, պաշտոնական դիրքի կամ խոցելի վիճակի չարաշահմամբ անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի համաձայնությունը ձեռք բերելու նպատակով, գումարների կամ այլ շահի տրամադրմամբ կամ ձեռքբերմամբ: Շահագործում հասկացությունն առնվազն ներառում է մարմնավաճառության նպատակներով այլ անձանց շահագործումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքներին կամ ծառայություններին, ստրկությանը կամ ստրկությանը համարժեք գործելակերպը, տաժանակիր աշխատանքները կամ օրգանների հեռացումը.
բ) «մարդկանց շահագործման (թրաֆիկինգ)» զոհի համաձայնությունը սույն հոդվածի «ա» ենթակետով սահմանված շահագործման այս կամ այն ձևին չունի որևէ նշանակություն, եթե կիրառվել է «ա» ենթակետով սահմանված եղանակներից որևէ մեկը.
գ) շահագործման նպատակով երեխաներին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ընդունելը համարվում է «մարդկանց շահագործում» նույնիսկ այն դեպքում, երբ դա չի ներառում սույն հոդվածի «ա» կետով սահմանված եղանակներից որևէ մեկը.
դ) «երեխա» համարվում է տասնութ տարին չլրացած ցանկացած անձ.
ե) «զոհ» համարվում է սույն հոդվածում սահմանված մարդկանց շահագործման (թրաֆիկինգ) ենթակա ցանկացած ֆիզիկական անձ:
Գլուխ II
Կանխարգելում, համագործակցություն և այլ միջոցներ