Հոդված 40
Հոդված 40
Կապը այլ միջազգային փաստաթղթերի հետ
1. Սույն Կոնվենցիան չի տարածվում միջազգային այնպիսի փաստաթղթերից բխող իրավունքների ու պարտականությունների վրա, որոնց սույն Կոնվենցիայի Կողմերը մասնակցում են կամ կարող են մասնակցել, և որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցեր կամ նախատեսում են ավելի ուժեղ պաշտպանություն և աջակցություն թրաֆիկինգի զոհերին:
2. Սույն Կոնվենցիայի Կողմերը կարող են Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր` նրանում առկա դրույթների լրամշակման կամ ամրապնդման կամ այնտեղ ամրագրված սկզբունքների կիրառմանը նպաստելու համար:
3. Այն Կողմերը, որոնք հանդիսանում են Եվրոպական միության անդամ, պետք է իրենց փոխհարաբերություններում կիրառեն Եվրոպական միության և Համայնքի նորմերը այնքանով, որքանով խնդրո մասնավոր առարկան կարգավորող` Եվրոպական միության կամ Համայնքի այդպիսի նորմեր գոյություն ունեն, և այնքանով, որքանով վերջիններս կիրառելի են տվյալ դեպքի համար: Այս դրույթը պետք է իրականացվի առանց սույն Կոնվենցիայի առարկան ու նպատակը խախտելու և մյուս Կողմերի հետ հարաբերություններում դրա ամբողջական կիրառմանը խոչընդոտելու:
4. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդի պետությունների և անհատների` միջազգային իրավունքով, այդ թվում` միջազգային մարդասիրական իրավունքով և մարդու իրավունքների միջազգային նորմերով սահմանված իրավունքների, պարտականությունների և պատասխանատվությունների վրա: Կիրառելիության դեպքում դրանք մասնավորապես կներառեն «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թ. Կոնվենցիայով և դրան կից` 1967թ. արձանագրությամբ սահմանված իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունները, ինչպես նաև դրանցում ամրագրված ոօո-refօսlemeոt (հետ վերադարձնելու մասին) սկզբունքը:
Գլուխ IX
Կոնվենցիայում կատարվող փոփոխություններ