Անցնել բովանդակությանը

Հոդված 41

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41

Փոփոխություններ

1. Սույն Կոնվենցիայում որևէ փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկություն պետք է ներկայացվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և նրա կողմից ուղարկվի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն փաստաթուղթը ստորագրող յուրաքանչյուր Կողմի, յուրաքանչյուր մասնակից պետության, Եվրոպական համայնքին, 42-րդ հոդվածի դրույթների համաձայն սույն Կոնվենցիան ստորագրելու և 43-րդ հոդվածի դրույթների համաձայն նրան միանալու հրավիրված ցանկացած պետության:

2. Ցանկացած Կողմի առաջարկած յուրաքանչյուր փոփոխության մասին պետք է ծանուցվի ՄՇՊՀՓԽ-ն, որը պետք է Նախարարների կոմիտեին ներկայացնի առաջարկվող փոփոխության վերաբերյալ իր կարծիքը:

3. Նախարարների կոմիտեն պետք է քննարկի առաջարկվող փոփոխությունն ու ՄՇՊՀՓԽ-ի ներկայացրած կարծիքը և սույն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց և նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո ընդունի այն:

4. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխության տեքստ պետք է ներկայացվի Կողմերի ընդունմանը:

5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում բոլոր Կողմերի` փոփոխությունն ընդունելու մասին Գլխավոր քարտուղարին ծանուցելու օրվանից հետո մեկամսյա ժամանակահատվածի ավարտման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

Գլուխ X

Եզրափակիչ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։