Անցնել բովանդակությանը
Գլուխ 37 ·

Հոդված 279. Ժամանակավոր ներմուծված ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 279. Ժամանակավոր ներմուծված ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ

1. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (այսուհետ՝ ժամանակավոր ներմուծված ապրանքներ), պետք է մնան անփոփոխ վիճակում՝ բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) բնականոն պայմաններում բնական մաշվածության կամ բնական կորստի արդյունքում կատարված փոփոխությունների:

Թույլատրվում է ժամանակավոր ներմուծված ապրանքները ենթարկել դրանց պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ գործողությունների՝ ներառյալ վերանորոգման գործողությունները (բացառությամբ կապիտալ վերանորոգման և արդիականացման հետ կապված գործողությունների), տեխնիկական սպասարկումը և այլ գործողությունները, որոնք անհրաժեշտ են ապրանքների նորմալ վիճակը պահպանելու համար՝ պայմանով, որ ապրանքների վերաարտահանման ժամանակ ապահովվի դրանց նույնականացումը մաքսային մարմնի կողմից:

(2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրության խմբագրությամբ)

Թույլատրվում է ժամանակավոր ներմուծված ապրանքները ենթարկել փորձարկումների, ուսումնասիրությունների, փորձաստուգումների, ստուգումների, դրանց հետ փորձեր կամ գիտափորձեր կատարել կամ դրանք օգտագործել փորձարկումների, ուսումնասիրությունների, փորձաստուգումների, ստուգումների անցկացման, փորձերի և գիտափորձերի կատարման ընթացքում:

(երրորդ մասն ավելացվել է 2010 թվականի ապրիլի 16-ի արձանագրությամբ)

2. Ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ:

3. Թույլատրվում է հայտարարատուի կողմից ժամանակավոր ներմուծված ապրանքների փոխանցում այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը.

1) դրանց տեխնիկական սպասարկման, վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման և (կամ) արդիականացման) պահպանման, տրանսպորտային փոխադրման նպատակներով, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ և (կամ) միջազգային պայմանագրերով սահմանված այլ նպատակներով և դեպքերում.

2) այլ դեպքերում՝ մաքսային մարմնի թույլտվությամբ:

4. Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու համար Մաքսային մարմնի թույլտվությունը ստանալու նպատակով՝ այդ ապրանքների հայտարարատուն գրավոր դիմում է ներկայացնում այն մաքսային մարմին, որտեղ դրանք ձևակերպվում են մաքսային ընթացակարգով՝ դիմումի մեջ նշելով ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելու պատճառները և տեղեկություններ այդ անձի մասին:

Ժամանակավոր ներմուծված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելը «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի հայտարարատուին չի ազատում սույն գլխում սահմանված պահանջների և պայմանների կատարումից, ինչպես նաև չի կասեցնում և չի երկարաձգում ժամանակավոր ներմուծման ժամկետը:

5. Թույլատրվում է տրանսպորտային միջոցներ հանդիսացող ժամանակավոր ներմուծված ապրանքների օգտագործումը Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ՝ սույն Օրենսգրքի 48-րդ գլխում սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։