Հոդված 303. Ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները
Հոդված 303. Ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները
1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով կարող են ձևակերպվել ցանկացած ապրանքներ՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման, Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանման համար արգելված ապրանքների, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում շրջանառության համար արգելված ապրանքների:
Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող է սահմանվել այլ ապրանքների ցանկը, որոնք ենթակա չեն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպման:
2. Որպես «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն այն անմաքս առևտրի խանութի տիրապետողը, որտեղ նախատեսվում է իրականացնել այդ ապրանքների վաճառքը:
3. Անմաքս առևտրի խանութի գործունեությունն ապահովելու համար օգտագործվող ապրանքները ենթակա չեն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպման:
4. Մաքսային միության ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով: