Հոդված 371. Անցումային դրույթներ տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ
Հոդված 371. Անցումային դրույթներ տրանսպորտային միջոցների հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ
1. Օտարերկրյա պետություններում գրանցված, Մաքսային միության մաքսային տարածք մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ներմուծված տրանսպորտային միջոցները, այդ տրանսպորտային միջոցներով ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումներ իրականացնելիս, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ ճանաչվում են որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ: Այդ տրանսպորտային միջոցների վրա տարածվում են սույն Օրենսգրքի 48-րդ գլխի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները:
2. Մաքսային միության անդամ պետություններում գրանցված և Մաքսային միության մաքսային տարածքից մինչև սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելն արտահանված տրանսպորտային միջոցները, այդ տրանսպորտային միջոցներով ուղևորների և ապրանքների միջազգային փոխադրումներ իրականացնելիս, սույն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ճանաչվում են որպես միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ: Այդ տրանսպորտային միջոցների վրա տարածվում են սույն Օրենսգրքի 48-րդ գլխի և (կամ) Մաքսային միության մաքսային օրենսդրության այլ ակտերի դրույթները: