Հոդված 100. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 100. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կառավարիչների մոտ պահպանված, նախկինում ավարտված սնանկության գործերով արխիվացման ենթակա փաստաթղթերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության պետական արխիվ, որն ընդունում է նշված նյութերը և կազմակերպում դրանց արխիվացման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առանց կառավարիչների վճարումների:
2. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի հրապարակումը սույն օրենքով սահմանված հրապարակումները և ծանուցումները հրապարակվում են առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված լիակատար տնտեսական ընկերակցությունների և կոոպերատիվների սնանկության գործերը ենթակա են ավարտման, եթե առկա է սույն օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերից որևէ մեկը: