Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 23. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 23. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ

1. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից որպես սնանկության կառավարիչ լիցենզավորված և սույն օրենքով սնանկության կառավարչի համար սահմանված պահանջները բավարարող ֆիզիկական անձը: Ժամանակավոր կառավարչի նշանակումը և վաղաժամկետ ազատումը կատարվում են սույն օրենքով կառավարչի նշանակման և վաղակետ ազատման համար սահմանված կարգով:

2. Սնանկության ժամանակավոր կառավարիչը`

ա) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքում որոշում է կայացնում պարտապանի և նրա հետ առնչվող գործողությունների և (կամ) գործարքների կասեցման վերաբերյալ.

բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված լիազորությունը:

3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից դադարեցվում են ժամանակավոր կառավարչի լիազորությունները:

4. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցը մերժվելու, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է սույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

5. Ժամանակավոր կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգը և ժամանակավոր կառավարչի պատասխանատվությունը որոշվում են սույն օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված կանոններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։