Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՊԱՐՏԱՊԱՆ-ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ-ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 74. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 74. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

1. Կառավարիչը պարտավոր է ամիսը երկու անգամ դատավորին ներկայացնել հաշվետվություն` պարտապանի վերսկսած գործունեության վերաբերյալ:

2. Կառավարչի հաշվետվությունները պարտատերերի ժողովում կամ խորհրդում քննարկվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

3. Եթե պարտապանի գործունեության վերսկսման արդյունքում բավարարվում են պարտատերերի բոլոր պահանջները, ապա կառավարիչը դատավորին է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որում պարունակվում է հիմնավորված միջնորդություն գործն ավարտելու մասին: Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքագրման վերաբերյալ: Հաշվետվությանը կցվում է պարտապանի վերջնական հաշվեկշիռը:

4. Դատարան ներկայացվող պարտապանի վերջնական հաշվեկշռին կցվում են`

ա) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

բ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

5. Վերջնական հաշվեկշիռը և հաշվետվությունը դատավորին ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ այդ փաստաթղթերի` իր մոտ դեպոնացված օրինակին:

6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն 3 օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:

Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:

Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

7. Դատավորը, հաստատելով վերջնական հաշվեկշիռը, վճիռ է կայացնում լուծարման գործընթացը դադարեցնելու և պարտապանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Հակառակ դեպքում դատավորը մերժում է վերջնական հաշվեկշռի հաստատումը և գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։