Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

Հոդված 58. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 58. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատավորին է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը, որը պետք է պարունակի տեղեկություններ`

ա) սնանկության պատճառների մասին, այդ թվում` կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին.

բ) դատական ծախսերի փոխհատուցման և կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին.

գ) պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին.

դ) պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրման հնարավորության մասին.

ե) պարտապանի կնքած վիճարկելի գործարքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։