Հոդված 63. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 63. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր քննարկվելու դեպքում բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:
2. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը:
3. Պարտատերերի հետևյալ խմբերը ձևավորվում և քվեարկում են առանձին`
ա) ապահովված պահանջներով պարտատերերը.
բ) սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ», «ե» և «է» կետերով սահմանված` չապահովված պահանջներով պարտատերերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների և սոցիալական ապահովության պետական հիմնադրամի պահանջներով պարտատերերի:
4. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված պարտատերերի խմբի կողմից, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է տվյալ խմբի պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը:
5. Եթե քվեարկվում են մեկից ավելի ծրագրեր, ապա դրանք քվեարկվում են ըստ ներկայացման առաջնայնության: Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումից հետո մնացած ծրագրերը չեն քվեարկվում: