Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 20. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԻՃԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 20. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԻՃԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Դատավորը պարտապանին ճանաչում է սնանկ, եթե սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքի (հիմքերի) առկայությունն ակնհայտ է: Անվճարունակության հիմքերի առկայությունն ակնհայտ է համարվում, մասնավորապես, եթե`

ա) պարտատերն ունի դրամական պարտավորության բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ.

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա և չկա վեճ հանդիպակաց կողմի պարտավորությունների կատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ.

գ) պարտապանը չի առարկում իրեն ներկայացված դրամական պահանջի դեմ:

2. Պարտապանի սնանկության հիմքը (հիմքերը) ակնհայտ չլինելու դեպքում դատավորը կայացնում է վճիռ` հայցը մերժելու մասին:

3. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտության համաձայնություն չի կարող կնքվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։