Գլուխ 9 · ՊԱՐՏԱՊԱՆ-ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ-ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 86. ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
Հոդված 86. ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
Դատավորի որոշմամբ կարող են միջոցներ պահուստավորվել չապահովված պահանջների դիմաց բաշխման ենթակա միջոցների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Նշված պահուստավորված միջոցներից կարող են բավարարվել`
ա) պարտատերերի այն պահանջները, որոնք վիճարկելի են և դատավորի կողմից դեռ չեն հաստատվել.
բ) գույքի պահպանման հետ կապված հետագա ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները: