Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 9. ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՆՁԻՆՔ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 9. ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՆՁԻՆՔ

1. Պարտապանի նկատմամբ շահագրգիռ անձինք են համարվում`

ա) պարտապանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական, դուստր կամ կախյալ իրավաբանական անձինք.

բ) պարտապանի ղեկավարը, ինչպես նաև տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամները, պարտապանի կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), այդ թվում` սնանկ ճանաչելու հայցադիմում ներկայացնելու պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձինք.

գ) պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 20 տոկոսին տիրապետող անձը (անձինք).

դ) պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամները:

Պարտապանի նկատմամբ շահագրգիռ անձ է համարվում նաև այն անձը, որը սույն կետում նշած անձանց հետ գտնվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հարաբերությունների մեջ:

2. Ֆիզիկական անձի նկատմամբ շահագրգիռ է համարվում նրա ամուսինը, նրա հետ ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

3. Սույն օրենքով նախատեսված դեպքերում կառավարչի և պարտատերերի նկատմամբ շահագրգիռ անձինք որոշվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։