Հոդված 8. ԿԵՂԾ և ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8. ԿԵՂԾ և ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Եթե պարտապանն իր սնանկությունը ճանաչելու հայցադիմում է ներկայացնում դատարան` ակնհայտորեն հնարավորություն ունենալով ամբողջությամբ բավարարել պարտատերերի պահանջները (կեղծ սնանկություն), ապա դատավորի կողմից հայցադիմումը մերժվելու դեպքում պարտապանը պատասխանատվություն է կրում հայցադիմումը ներկայացնելու հետևանքով պարտատերերին պատճառված վնասների համար:
2. Այն դեպքում, երբ պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան` կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունը ուղղորդելը և այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այլ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի պարտավորություններով` վերջինիս գույքի անբավարարության դեպքում: