Հոդված 27. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Կառավարիչը պարտավոր է ապահովագրել իր քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար: Ապահովագրական գումարի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր կառավարչի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:
2. Կառավարիչը կարող է իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը փոխարինել ապահովագրական դեպոզիտով: Ապահովագրական դեպոզիտի գումարները կարող են ծախսվել բացառապես սնանկության գործին մասնակցող անձանց` կառավարչի կողմից պատճառված վնասը փոխհատուցելու համար: Ապահովագրական դեպոզիտի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր կառավարչի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:
3. Ապահովագրական դեպոզիտի չափը սույն հոդվածով սահմանված նվազագույն չափից նվազելու դեպքում կառավարիչը պարտավոր է 10-օրյա ժամկետում լրացնել այն:
4. Կառավարչի մեղքով պարտապանին և պարտատիրոջը պատճառված վնասի փոխհատուցման համար, նրա գույքի անբավարարության դեպքում, վնասի հատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական դեպոզիտից կամ ապահովագրական գումարից:
5. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը կամ պարտատերը համարվում են ապահովագրական գումարի շահառուներ: Եթե ապահովագրական գումարի սույն օրենքով սահմանված չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների` վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա ապահովագրական գումարը բաշխվում է վնաս կրած բոլոր շահառուների միջև` իրենց վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն: Սույն կարգը կիրառվում է նաև ապահովագրական դեպոզիտի վրա: