Գլուխ 8 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հոդված 64. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հոդված 64. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատավորը, եթե այն ընդունել են սույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված պարտատերերի խմբերը: Հակառակ դեպքում դատավորը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին: