Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հոդված 69. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 69. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏԸ

1. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատավորին ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

2. Կառավարչի հաշվետվությանը կցվում են`

ա) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը.

բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

3. Դատավորը ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունն ստանալուց ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` առնվազն 3 օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին և պարտատերերին:

4. Ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության և ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատավորը վճիռ է կայացնում`

ա) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են.

բ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին պարտապանի հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարված չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։