Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 33. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ) ՎԻՃԱՐԿԵԼԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 33. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ) ՎԻՃԱՐԿԵԼԸ

1. Պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատավորին ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

2. Բողոքն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորը քննում է այն և կայացնում համապատասխան որոշում, որի մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին:

3. Բողոքարկումը չի կասեցնում կառավարչի գործողությունները:

4. Կառավարչի գործողությունները չեն կարող բողոքարկվել այլ դատարաններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։