Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 34. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 34. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Դատավորն իր նախաձեռնությամբ, պարտապանի կամ պարտատիրոջ (պարտատերերի) միջնորդությամբ կարող է վաղաժամկետ ազատել կառավարչին իր պարտականությունների կատարումից, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները` այդ մասին տեղեկացնելով պարտապանին և պարտատերերին: Կառավարչին իր պարտականությունների կատարումից ազատելուց հետո դատավորը սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում է նոր կառավարիչ:

Ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան` սահմանված վարձատրության և դրա չափի հարցը որոշում է դատավորը:

2. Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատավորի որոշումը հիմք է կառավարչի լիցենզիայի գործողությունը օրենքով սահմանված կարգով դադարեցնելու համար:

Կառավարչի լիցենզիայի գործողության դադարեցման կամ կասեցման մյուս հիմքերը և դրա իրականացման կարգը սահմանվում են այլ օրենքով:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատավորի որոշումը կարող է հիմք հանդիսանալ նրան կազմակերպությունից հեռացնելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։