Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 39. ԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 39. ԺՈՂՈՎՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԸ

1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների օգտագործմամբ:

2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը և տրամադրում է ժողովին մասնակցող քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերին:

3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրը.

բ) քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և հարցերի քննարկման հերթականությունը.

գ) քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ».

դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը.

ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը:

4. Քվեարկությունների անցկացման և կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։