Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 43. ԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 43. ԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Ապահովված են համարվում պարտապանի` գրավադրված գույքով (այդ թվում` երրորդ անձանց պատկանող) ապահովված պահանջները: Ապահովված պահանջ ունեցող պարտատերը (այսուհետ` ապահովված պարտատեր) կարող է պահանջել անմիջապես բավարարել իր պահանջները գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:

2. Ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող չգրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև գրավադրված գույքի իրացումը:

3. Եթե գրավի առարկայի վաճառքից ստացված միջոցները բավարար չեն ապահովված պահանջներն ամբողջովին մարելու համար, ապա պարտատիրոջ պահանջի չբավարարված մասը համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով: Եթե գրավի առարկայի վաճառքից ստացված միջոցները գերազանցում են ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե գրավի առարկան այլ անձի սեփականություն է, փոխանցվում են այդ անձին:

4. Եթե գրավի առարկայի շուկայական արժեքը հավասար է կամ ցածր է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարից, ապա վերջինս իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն ստանալ գրավի առարկան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։