Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՊԱՐՏԱՊԱՆ-ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ-ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 73. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 73. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատավորի որոշմամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մինչև մեկ տարի ժամանակով, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է ավելացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը: Դատավորի որոշումը եռօրյա ժամկետում կառավարիչն ուղարկում է պարտատերերին:

Պարտատերերը գրավոր կարող են առարկել պարտապանի գործունեությունը վերսկսելու մասին դատավորի որոշմանը` այն կայացվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Առարկությունները դատարանում քննարկվում են դրանց ներկայացման պահից 10 օրվա ընթացքում` այդ մասին առնվազն 3 օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին: Դատավորը, առանց դատական նիստ հրավիրելու, որոշում է կայացնում առարկությունը մերժելու կամ այն լրիվ կամ մասնակի բավարարելու մասին:

Դատարան ներկայացված առարկությունը չի կասեցնում պարտապանի գործունեության վերսկսման մասին որոշման կատարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։