Գլուխ 9 · ՊԱՐՏԱՊԱՆ-ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ-ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 83. ՍՏՈՐԱԴԱՍ ՉԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 83. ՍՏՈՐԱԴԱՍ ՉԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ստորադաս չապահովված պահանջների խմբին դասվում են`
ա) պարտապան-իրավաբանական անձին իր հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների կողմից տրամադրված վարկերից, փոխառություններից կամ այլ ներդրումներից առաջացած պահանջները.
բ) պարտապանի կողմից տեղաբաշխված տասը տարի և ավելի ժամկետ ունեցող պարտատոմսերով, ինչպես նաև արտոնյալ արժեթղթերով ներկայացված պահանջները.
գ) աշխատավարձի գծով այլ պահանջներ.
դ) սույն օրենքի 82-րդ և 83-րդ հոդվածներով չնախատեսված այլ պահանջներ: