Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Հոդված 16. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 16. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ հայցադիմումը, եթե`

ա) չեն պահպանվել սույն օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը.

բ) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրված է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձի կամ այնպիսի անձի կողմից, որի պաշտոնեական կարգավիճակը նշված չէ.

գ) չեն ներկայացվել օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.

դ) մեկ հայցադիմումում միացված են մի քանի պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջներ.

ե) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու միջնորդությամբ:

2. Հայցադիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Հայցադիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար:

4. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:

Դիմումն ստանալու հաջորդ օրը դիմումը քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:

Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված` այդ որոշման կայացման օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։